Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

    Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

    17.01.2020| 19:28
    ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։
  • Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

    Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

    17.01.2020| 19:27
    «Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ անցյալի արձագանքն է», - «Ազատության» հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում, քանի որ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինքնասպանության, սպանության վարկածներ են քննարկվում։ Ապշած եմ անկեղծ ասած», - նշեց Սիմոնյանը։
  • Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

    Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

    17.01.2020| 19:24
    Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով՝ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
  • Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը

    Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը

    17.01.2020| 15:13
    2019-ի արդյունքներով Չինաստանը պահպանել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսության կարգավիճակը, հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական ծառայության ղեկավար Նին Ցզիչժեն:
  • Մակրոն. Մերձավոր Արևելքում տեղակայված են ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերը

    Մակրոն. Մերձավոր Արևելքում տեղակայված են ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերը

    17.01.2020| 15:12
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Մերձավոր Արևելքում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների տեղակայման մասին:
  • Ղազախստանի ՆԳՆ-ն պարզաբանել է հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման կանոնները

    Ղազախստանի ՆԳՆ-ն պարզաբանել է հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման կանոնները

    17.01.2020| 15:11
    Ղազախստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարատ Կոժաևը պարզաբանել է օտարերկրյա հաշվառման համարանիշերով ավտոմեքենաների գրանցման կանոնները: Այդ մեքենաները գրանցելու համար սեփականատերերը պետք է դուրս գան Ղազախստանի սահմաններից և 30 օր անց վերադառնան Ղազախստան:
  • «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի

    «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի

    17.01.2020| 15:10
    Թեև 2020-ին սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
  • 28 մեքենա աշխատում է քաղաքի ողջ տարածքում

    28 մեքենա աշխատում է քաղաքի ողջ տարածքում

    17.01.2020| 15:10
    Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ ձնամաքրման աշխատանքներին մասնակցող 28 մեքենաներն աղով ու ավազով մշակում են մայրաքաղաքի փողոցները. «Այսօր երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։
  • Մարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

    Մարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

    17.01.2020| 15:09
    Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանություններն արդեն լուծել են՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր ևՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ անցկացրած հանդիպմանը։
  • Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

    Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

    17.01.2020| 15:08
    Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է meduza.io-ն: «Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա: